Թուրքիայի նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ Թուրքիան 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն երբեք չի ճանաչի, իսկ Եվրախորհրդարանի կոչերը սադրիչ բնույթ ունեն:
«Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է միասնական հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի 1915 թվականի դեպքերի ուսումնասիրմամբ, սակայն հայկական կողմն անընդհատ մերժել է այս առաջարկը, ինչը վկայում է, որ ոչ մի ապացույց չկա, որպեսզի 1915 թվականի դեպքերը բնութագրվեն որպես ցեղասպանություն»: