▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան կին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների ցանկում է

 

The Daily Mail բրիտանական պարբերականը կազմել է զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների տասնյակը, որը գլխավորել է Հնդկաստանը՝ առաջ անցնելով Բրազիլիայից եւ Թուրքիայից։ Վերջիններս զբաղեցրել են համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները։ Պարբերականը խորհուրդ է տալիս այս երկրներ այցելել պատրաստվող հատկապես կին զբոսաշրջիկներին առավելագույնս զգույշ լինել։ 
Հնդկաստանը այս ցուցակում զբաղեցրել է առաջին տեղը՝ հաշվի առնելով երկրում զբոսաշրջիկների եւ տեղաբնիկ կանանց բռնաբարությունների (որոնց թվում խմբակային) ռեկորդային քանակը։ Ըստ Հնդկաստանի ազգային վիճակագրական բյուրոյի տվյալների՝ երկրում ամեն 20 րոպեն մեկ տեղի է ունենում մեկ բռնաբարություն։
Բրազիլիան երկրորդ տեղն է զբաղեցրել կանանց նկատմամբ բռնությունների քանակով։ Նմանատիպ հանցագործությունների թիվը 2009-2012թթ. ընթացքում մեծացել է 157 տոկոսով։
Թուրքիան զբաղեցրել է 3-րդ տեղը. երկրում բավական հաճախ են բռնություն գործադրում կանանց նկատմամբ, իսկ այդ թեմայի բաց քննարկումը տաբու է համարվում, գրում է Lenta-ն։
Կին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների տասնյակն ունի հետեւյալ տեսքը. Հնդկաստան, Բրազիլիա, Թուրքիա, Թաիլանդ, Եգիպտոսում, Կոլումբիա, ՀԱՀ, Մարոկկո, Մեքսիկա, Քենիա։                                The Daily Mail բրիտանական թերթի խմբագրությունը կազմել է կին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր տասը երկրների սեփական ցանկը:
 
Առաջին տեղը զբաղեցնում է Հնդկաստանը, իսկ Բրազիլիան և Թուրքիան կիսում են երկրորդ և երրորդ տեղերը, գրում է korrespondent.net-ը:
 
Հնդկաստանն ամենավտանգավոր երկրներից մեկն է դարձել՝ կին զբոսաշրջիկների և տեղի բնակիչների բռնաբարությունների ռեկորդային թվի պատճառով:
 
Հնդկաստանի հանցագործությունների գրանցման ազգային բյուրոյի տվյալներով՝ երկրում ամեն 20 րոպե բռնաբարություն է տեղի ունենում:
 
Կին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների թոփ տասնյակը հետևյալ տեսքն ունի.
1.      Հնդկաստան,
2.      Բրազիլիա,
3.      Թուրքիա,
4.      Թաիլանդ,
5.      Եգիպտոս,
6.      Կոլումբիա,
7.      Հարավաֆրիկյան Հանրապետություն,
8.      Մարոկկո,
9.      Մեքսիկա,
10.   Քենիա։
 
Այս ցուցակը կազմվել է մասնագետների (զբոսաշրջության մասին գրող լրագրողների և բլոգերների, զբոսաշրջիկների) հարցումների հիման վրա:
 
Թերթը նաև հետազոտել է մի շարք պետական կազմակերպությունների (Հնդկաստանի հանցագործությունների գրանցման ազգային բյուրո, Բրազիլիայի առողջապահության նախարարություն, Թաիլանդում ընտանեկան բռնության դեմ պայքարի կենտրոն) վիճակագրական տվյալները: Լրագրողները հաշվի են առել նաև YouGov մարքեթինգային ընկերության ռեյթինգները:

The Daily Mail բրիտանական պարբերականը կազմել է կին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների տասնյակը: Առաջին տեղը զբաղեցնում է Հնդկաստանը, իսկ Բրազիլիան և Թուրքիան կիսում են երկրորդ և երրորդ տեղերը: Պարբերականը խորհուրդ է տալիս այս երկրներ այցելել պատրաստվող հատկապես կին զբոսաշրջիկներին առավելագույնս զգույշ լինել։ 

Հնդկաստանն ամենավտանգավոր երկրներից մեկն է դարձել՝ կին զբոսաշրջիկների և տեղի բնակիչների բռնաբարությունների ռեկորդային թվի պատճառով: Հնդկաստանի հանցագործությունների գրանցման ազգային բյուրոյի տվյալներով՝ երկրում ամեն 20 րոպե բռնաբարություն է տեղի ունենում: Կին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների թոփ տասնյակը հետևյալ տեսքն ունի.
Հնդկաստան, Բրազիլիա, Թուրքիա, Թաիլանդ, Եգիպտոսում, Կոլումբիա, ՀԱՀ, Մարոկկո, Մեքսիկա, Քենիա։                            

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին