▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուրքիան պաշտոնապես աջակցում է Փաշինյանին»

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․

«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն այսօր հերթական անգամ բացահայտ աջակցել է փաշինյանին ու կապիտուլյանտական իշխանությանը։ Ահա նախօրեին տրված հարցազրույցից այս հատվածը.
«Շարունակում ենք կոչ անել և խրախուսել Հայաստանին՝ արձագանքելու այս «բարի մտադրություններին»։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում՝ ռադիկալները, իսկ դրսից սփյուռքը ճնշում են Հայաստանի իշխանություններին։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն (ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի) Բլինքենին, այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ»։
Հիշեցնեմ, որ ընդդիմադիր շարժումը «ազգայնական», «ռադիկալ», «ծայրահեղական» և այլ պիտակավորումներով են որակում Ադրբեջանում, Թուրքիայում և ՀՀ դե ֆակտո իշխանությունը։
Հայաստանի պետականությունը վերացնել փորձող Թուրքիայի ղեկավարությունը աջակցում է ՀՀ դե ֆակտո իշխանությանը։ Սա է պատճառը, որ մենք անդադար պնդում ենք ու հիմնավորում, որ Հայաստանում օկուպացիոն իշխանություն է և տեղի ունեցողը ոչ թե ներքաղաքական պայքար է (կամ «աթոռակռիվ»), այլ Հայաստան-Թուրքիա հակամարտություն։
Ու բնականաբար երբևէ չեք տեսնի, որ Թուրքիան կամ Ադրբեջանը աջակցեն Հայաստանի ազգային որևէ ուժի՝ լինի խորհրդարանական ընդդիմությանը կամ ցանկացած այլ գործչի, ով կանգնում է հայկական շահի պաշտպանությանը։
Ժամանակն է, որ ընտրություն կատարեք՝ Հայաստանի, թե Թուրքիայի կողմից եք»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին