▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի գործերը այնքան վատ են, որ օգնության է հասնում Ադրբեջանը

Գերմանիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան հետ կանչես իր դեսպանին Գերմանիայից: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը սկսեց թփրտալ: Տվյալ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ոչ օբյեկտիվ են գնահատում Գերմանիա կողմից ցեղասպանության ճանաչումը: Հաղորդագրության մեջ, մեզ ՝ հայերից, անվանում են ահաբեկիչներ, օկուպանտներ , որ 1 միլլիոն ադրբեջանցիների հանդեպ կոտորած ենք կազմակերպել ու օկուպացրել ենք Արցախը: Փաստորեն ահաբեկիչների հետ համագործակցող Ադրբեջանը , այսքանից հետո, դեռ կարողանում է նայել այլ պետությունների աչքերին ու մի բան էլ օբյեկտիվ ու ոչ օբյեկտիվ գնահատակններ է տալիս:
Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը երևի չի նկատել , որ սեփական երկրի ղեկավարը երկու ամիս առաջ պարգևատրում էր մահացած զինվոր խոշտանգողներին: Գնանք ավելի հետ՝ մի քանի տարի առաջ, Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպային՝ քնած ժամանակ, թող նախարարը հետաքրքրվի , թե հիմա ինչ վիճակում է Սաֆարովը, նա հռչակվել է , որպես ազգի հերոս ու վայելում է կյանքը: Մի դեպք էլ հիշեցնեմ՝ հայկական ուղղաթիռը, որը թռչում էր հայկական երկնքում ու մասնակցում էր զորավարժության , խաղաղ պայմաններում խոցվում է ադրբեջանի բանակի զինծառայող Իլքիմ Մուրադովի կողմից, զոհվում է ուղղաթիռի անձնակազմը, Մուրադովը հռչակվում է ազգի հերոս: Մամեդյարովը երևի այս ամենի մասին ընդհանրապես տեղյակ չէ, քանի որ այս դեպքերը ընդամենը երեքն են , իսկ ինչե՞ր է անում Ադրբեջան պետությունը, որ մենք տեղյակ չենք , և դեռ ինչերի՞ է ընդունակ, եթե պատժիչ գործողություններով նրանց դեմը չառնվի:
Ադրբեջանը մի մեծ ահաբեկչական պետություն է , որ ոչ մի տիպի խոսքի իրավունք չպետքա ունենա:

Աշոտ Ասատրյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին