▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայից մեծաթիվ հայեր վերադառնում են հայրենիք

Թուրքիայից մեծաթիվ հայեր վերադառնում են Հայաստան։ 

Այս մասին ԼՈՒՐԵՐ․com հետ զրույցում ասել է նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքով Թուրքիայից Հայաստան ՀՀ քաղաքացիների տեղափոխման կազմակերպչական հարցերով ներգրավված, Ստամբուլում բնակվող ՀՀ քաղաքացի Գագիկ Մուշեղյանը: Հայերին տեղափոխող արդեն 4 ավտոբուս հասել է Հայաստան։ 

Նրա խոսքով՝ վերադարձողները, այսպես ասած ,գործուղվածներն են, հիմնականում Ստամբուլում աշխատողները, թեև մի քանիսը կան այլ քաղաքներից են։ 

Թե, ընդհանուր առմամբ, թվով քանի՞ հայրենակից է վերադարձել և որքա՞նն է ցանկություն հայտնել վերադառնալու, Մուշեղյանն ասել է․ 

«Թվերի մասին չեմ կարող տեղեկություն տալ, բայց ցուցակագրվածների կեսը եկել են»,- նշել է նա։ 

Հարցին՝ արդյոք վերադարձի պատճառը կորոնավիրուսային համավարա՞կն է, թե՞ պատերազմական իրավիճակիցը, որի հետևանքով մտավախություն ունեն ճնշումների ենթարկվել, Մուշեղյանը պատասխանել է․ 

«Ես կասեի ավելի շատ թագավարակի պատճառով են գալիս, որովհետև օր օրի շատանում է։ Դրա հետ մեկտեղ էլ տեղաշարժի սահմանափակման նոր որոշումներ են սպասվում, ընդհանուր առևտուրը կանգնել է, դոլարը թանկացել է, գները չեն բարձացել, արտասահմանցի գնորդներն չկան, հետևաբար նորից սպասվում է աշխատատեղերի կրճատում և դրանից բխող հետևանքներ...»,- ասել է Գագիկ Մուշեղյանը։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին