▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում ԱՄՆ դեսպանին ԱԳՆ են կանչել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի կապակցությամբ

Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդին նախարարություն է կանչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից ընդունված բանաձեւի կապակցությամբ: Այդ մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեր նախարարություն Էր կանչվել ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ բանաձեւի պատճառով: Արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը նրան Է փոխանցել մեր արձագանքը այդ որոշմանը»,- հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը:

Այդ մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին