▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում գովաբանում են ծնողի հրահանգով հայ ֆուտբոլիստի ձեռքը չբռնած աղջնակին

Սոցկայքերում թուրք օգտատերերը գովաբանում են ծնողի հրահանգով հայ ֆուտբոլիստի ձեռքը չբռնած աղջնակին։

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ, որն ընթանում էր Թուրքիայի «Աթաթուրքի» անվան ստադիոնում, հայ ֆուտբոլիստների հետ խաղադաշտ մտնելու ժամանակ աղջնակը հրաժարվում է բռնել հայ ֆուտբոլիսիտի ձեռքը։ Այս միջադեպը բուռն ոգևորություն է առաջացրել թուրք օգտատերերի շրջանում։ Նրանք «հպարտ են» 3-4 տարեկան աղջկա պահվածքից։

Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի հետ խաղից առաջ էլ, երբ հնչում էր Հայաստանի պետական օրհներգը, մարզադաշտում միտումնավոր կերպով թուրքերն աղմուկը հասցրին այնպիսի մակարդակի, որ խլացրվեց օրհներգը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին