Թուրքիայում կալանավորել են հանցավոր խմբավորման անդամներին, ովքեր վերջին ամիսներին Իգդիրում մարմնավաճառության են դրդել արտասահմանցի, այդ թվում՝ նաև հայաստանցի կանանց:
Գրում է «թուրքագիտական պորտալը»:
Ընդհանուր առմամբ, կալանավորման որոշում է կայացվել 38 մեղադրյալի դեմ, ովքեր բոլորն էլ նույն հանցավոր խմբավորման անդամներ են և ձերբակալվել էին վերջին ամիսներին, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ անցած ամիսներին հանցավոր խումբը Հայաստանից, Ադրբեջանից, Իրանից, Վրաստանից և Ռուսաստանից ժամանած կանանց ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ Իգդիրի մարզի տարածքում։
Ձերբակալվել են նաև մարմնավաճառությամբ զբաղվող կանայք, ովքեր ավելի ուշ արտաքսվել են Թուրքիայից։