Հայտնի փաստ է, որ ՀՀ-ում հայտնի օլիգարխներից մեկը` Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) տևական ժամանակ կեղծում է տարբեր ալկոհոլային խմիչքներ, հիմնականում օղիներ:
Ընդ որում, եթե դա ժամանակին արվում էր միայն տեղական արտադրության օղիների հետ, ապա հիմա նաև արտասահմանյան թանկարժեք օղիների դեպքում: Վճարելով թանկ գին, մենք իրականում գնում ենք Սամվել Ալեքսանյանի կողմից կեղծված օղին` օրիգինալ շշով, որը նա հավաքում է աղբարկղներից և կրկին շշալցնում արդեն իր` անորակ օղիով (այս առթիվ եղավ նաև միջազգային սկանդալ` կապված ուկրաինական օղիները կեղծելու փաստի հետ):
Սա թույլ չտալու համար առաջարկում եմ հետայսու օգտագործելուց հետո կոտրել բոլոր արտասահմանյան օղու շշերը, որպեսզի Սամվել Ալեքսանյանը հնարավորություն չունենա դրանք հավաքել, կեղծել և թանկ գնով մեզ վաճառել կեղծված օղի:
Բոլորս կոտրում ենք մեր գնած ռուսական, ուկրաինական և այլ երկրների արտադրության օղու շշերը: Թույլ չտանք Լֆիկ Սամոյին խաբել մեզ և մեզ վաճառել կեղծված ռուսական և այլ օղիներ:
Գրառումը` «Թույլ չտանք Սամվել Ալեքսանյանին կեղծել ալկոհոլային խմիչքները» խմբից