▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող այդ ամենը մնա Աստծո և իրենց խղճի առջև. Տիգրան Ներսիսյանը` իրենց հեռացման մասին

 

Հայտնի դերասաններ, ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը հեռանում են Հայաստանի թատերական գործիչների միությունից: Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է.«Այլևս չենք ցանկանում լինել միության շարքերում: Երախտապարտ ենք ու շնորհակալություն ենք հայտնում 20 տարիների ընթացքում միությունը ղեկավարած երկու նախագահներին ու նրանց շուրջ համախմբված աշխատակազմին: Շնորհակալ ենք նաեև տարիների ընթացքում համագործակցության, մեր հանդեպ տածած սիրո, հարգանքի, գնահատանքի համար, ինչը կկրենք մեր հոգում և սրտում հավետ»: 
Ըստ լուրերի` հեռացումը կապված է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հետ:  Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի  դերասան Տ.Ներսիսյանը ներկայացված էր «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում՝ «Ռիչարդ Երրորդ» ներկայացման մեջ դերակատարման համար, սակայն տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակներ են ստացել Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան Կարեն Քոչարյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը: 
Asekose.am-ի լրագրողը կապ հաստատեց դերասան Տիգրան ներսիսյանի հետ, պարզելու համար, թե Հայաստանի թատերական գործիչների միությունից դուրս գալու որոշումն արդյո՞ք կապ ունի օրեր առաջ միության անցկացրած «Արտավազդ» մրցանակաբաշխության հետ:  
Հարցի հետ կապված դերասանը նախ նշեց, որ իրենց հայտարարության մեջ կան բոլոր պատճառները:
Այդտեղ գրված են բոլոր պատճառները: Հիմա մեկնաբանություններ կարող են անել, ով ինչպես ուզի՝ իր քիմքին համապատասխան, 20 տարվա գործունեության համար շնորհակալություն ենք հայտնել ընդամենը և հեռացել ենք: 
Տիգրան Ներսիսյանի խոսքով՝ Արտավազդը մտնում է այդ 20 տարիների մեջ, և դրա համար ևս իրենք շնորհակալություն են հայտնում: 
Ես չեմ ուզում չակերտները  բացել, ուզում եմ այդ ամենը մնա Աստծո և իրենց խղճի առջև: Ես չեմ ուզում տողատակ բացել, դուք պատկերացնում եք՝ 20 տարվա տողատակը բացեմ: Դա չի կատարվել մի դեպքի, մի իրադարձության համար, դա կատարվել է 20 տարիների համար:
Հարցին, թե իրենց հայտարարությունից հետո միությունը որևէ կերպ արձագանքել է դերասանը նշեց, որ համացանցում որոշ բաներ կան, որոշ թատերագետներ, որոշ գործիչներ իրենց կարծիքն են արտահայտել, ինչն իրենց բացարձակապես չի հետաքրքրում:
Մենք այդ միության հետ այլևս բացարձակապես կապ չունենք:
Այս ամենով հանդերձ՝ դերասանը նշեց, որ իրենք բնականոն կերպով  շարունակելու են իրենց աշխատանքը:
Հանդիսատեսն այս ամենի հետ կապ չունի: Հանդիսատեսի սերն է մինչև հիմա մեզ պահել այս ոլորտում:
Նշենք նաև, որ հայտարարությունից հետո Տիգրան Ներսիսյանի նշած կարծիք հայտնողներից մեկը թատերագետ Լևոն Մութաֆյանն էր, ով, մասնավորապես, գրել էր.
Միությունից հեռանալու հանգամանքը չեմ խրախուսում, որովհետև դա բողոքի և անհամաձայնության ճիշտ ճանապարհ չէ: Տիգրան Ներսիսյանի նման բազմափորձ, մեծ ճանաչում ունեցող արվեստագետի համար, որն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, պարգևատրվել Մովսես Խորենացի մեդալով, ազգային թատրոնում և կինեմատոգրաֆում հաստատել իր տեղը՝ այս մի դրվագը չպետք է դառնա որոշիչ: Տիգրան Ներսիսյանն ականատես եղավ նաև այն բանին, թե ինչպես ՀՀ նապագահի մրցանակի «Արվեստ» անվանակարգում կատարվեցին ակնհայտ ապօրինություններ, թե ինչպես այստեղ մեկ մրցանակը հանկարծ դարձավ երկու, և երկու մրցանակն էլ տրվեց նկարիչների: Ուրեմն, պետք է վերադառնա իր ընտանիք, որտեղ իրեն սիրում ու հարգում են: 

Հայտնի դերասաններ, ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը հեռացել են Հայաստանի թատերական գործիչների միությունից: Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է.«Այլևս չենք ցանկանում լինել միության շարքերում: Երախտապարտ ենք ու շնորհակալություն ենք հայտնում 20 տարիների ընթացքում միությունը ղեկավարած երկու նախագահներին ու նրանց շուրջ համախմբված աշխատակազմին: Շնորհակալ ենք նաեև տարիների ընթացքում համագործակցության, մեր հանդեպ տածած սիրո, հարգանքի, գնահատանքի համար, ինչը կկրենք մեր հոգում և սրտում հավետ»: 
Ըստ լուրերի` հեռացումը կապված է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հետ. Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի  դերասան Տ.Ներսիսյանը ներկայացված էր «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում՝ «Ռիչարդ Երրորդ» ներկայացման մեջ դերակատարման համար, սակայն տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակներ են ստացել Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան Կարեն Քոչարյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը: 
Asekose.am-ի լրագրողը կապ հաստատեց դերասան Տիգրան Ներսիսյանի հետ, պարզելու համար, թե Հայաստանի թատերական գործիչների միությունից դուրս գալու որոշումն արդյո՞ք կապ ունի օրեր առաջ միության անցկացրած «Արտավազդ» մրցանակաբաշխության հետ:  
Հարցի հետ կապված դերասանը նախ նշեց, որ իրենց հայտարարության մեջ կան բոլոր պատճառները:
«Այդտեղ գրված են բոլոր պատճառները: Հիմա մեկնաբանություններ կարող են անել, ով ինչպես ուզի՝ իր քիմքին համապատասխան, 20 տարվա գործունեության համար շնորհակալություն ենք հայտնել ընդամենը և հեռացել ենք»,-ասաց դերասանը: Տիգրան Ներսիսյանի խոսքով՝ «Արտավազդը» մտնում է այդ 20 տարիների մեջ, և դրա համար ևս իրենք շնորհակալություն են հայտնում:                                              

«Ես չեմ ուզում չակերտները  բացել, ուզում եմ՝ այդ ամենը մնա Աստծո և իրենց խղճի առջև: Ես չեմ ուզում տողատակ բացել, դուք պատկերացնո՞ւմ եք՝ 20 տարվա տողատակը բացեմ: Միայն կասեմ, որ դա չի կատարվել մի դեպքի, մի իրադարձության համար, դա կատարվել է 20 տարիների համար»,-նշեց Տիգրան Ներսիսյանը:                                                                                                   Հարցին, թե իրենց հայտարարությունից հետո միությունը որևէ կերպ արձագանքել է, դերասանն ասաց, որ համացանցում որոշ բաներ կան, որոշ թատերագետներ, որոշ գործիչներ իրենց կարծիքն են արտահայտել, ինչն իրենց բացարձակապես չի հետաքրքրում:

«Մենք այդ միության հետ այլևս բացարձակապես կապ չունենք, ևս մեկ անգամ նրանց արգասաբեր աշխատանք եմ մաղթում»,-հատուկ ընդգծեց նա:                              

Այս ամենով հանդերձ՝ դերասանը նշեց, որ իրենք բնականոն կերպով  շարունակելու են իրենց աշխատանքը:

«Հանդիսատեսն այս ամենի հետ կապ չունի: Հանդիսատեսի սերն է մինչև հիմա մեզ պահել այս ոլորտում»:

Նշենք նաև, որ հայտարարությունից հետո Տիգրան Ներսիսյանի նշած կարծիք հայտնողներից մեկը թատերագետ Լևոն Մութաֆյանն էր, ով, մասնավորապես, գրել էր. «Միությունից հեռանալու հանգամանքը չեմ խրախուսում, որովհետև դա բողոքի և անհամաձայնության ճիշտ ճանապարհ չէ: Տիգրան Ներսիսյանի նման բազմափորձ, մեծ ճանաչում ունեցող արվեստագետի համար, որն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, պարգևատրվել Մովսես Խորենացի մեդալով, ազգային թատրոնում և կինեմատոգրաֆում հաստատել իր տեղը՝ այս մի դրվագը չպետք է դառնա որոշիչ: Տիգրան Ներսիսյանն ականատես եղավ նաև այն բանին, թե ինչպես ՀՀ նապագահի մրցանակի «Արվեստ» անվանակարգում կատարվեցին ակնհայտ ապօրինություններ, թե ինչպես այստեղ մեկ մրցանակը հանկարծ դարձավ երկու, և երկու մրցանակն էլ տրվեց նկարիչների: Ուրեմն, պետք է վերադառնա իր ընտանիք, որտեղ իրեն սիրում ու հարգում են»: 

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին