▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տող գյուղում ադրբեջանցիները քաղաքացիական անձի են գլխատել․ Արտակ Բեգլարյան

Այսօր`նոյեմբերի 4-ին, ասուլիսի ժամանակ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով իրենից ցեղասպանական գործողությունների վտանգ ներկայացնող դեպքերին, ասել է.

«Ադրբեջանում հայատյացությունն ու քսենոֆոբիան այնքան են արմատացած, որ ցանկացած հայի սպանելը, գլխատելը և նույնիսկ դիակների հանդեպ վատ վերաբերմունքը ողջունելի է համարվում լայն հասարակության կողմից: Այս համատեքստում կուզեի անդրադառնալ վերջին օրերին արձանագրված մի դեպքի, երբ Տող գյուղի բնակիչը, որը մազապուրծ փախել էր գյուղից, վկայել է NBC լրատվամիջոցի լրագրողին, որ իր հարևաններից մեկին ադրբեջանցի զինծառայողները գլխատել են, ինչպես նաև սպանել են մեկ այլ տարեց անձի՝ 82-ամյա Միշա Ստեփանյանին: Գլխատել են նաև Մայոր անունով քաղաքացիական անձի, որի ազգանումը դեռ ճշտում ենք», - ասաց Բեգլարյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին