▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոխմախի Մհերը՝ Պզոյի մասին. «Հրապարակ»

«Գեներալ Մանվելի սենյակ մտնող Մհեր Սեդրակյանին հարցրինք. ասել էիք՝ Լյովիկենց սպանության գործով կգա Պզոն, Ձեզ կտեսնի, եկավ-տեսա՞վ, ի՞նչ գործընթացների մեջ եք էս պահին: «Բարով գա, բարով գնա»: Դեռ չի՞ եկել: «Գա ի՞նչ անի, էլ նոր եղածը եղել է, դնել` նորից շարունակել, իր ինչի՞ն է պետք»:

Իսկ Դուք էդ ռազբիրատներից-բանից պրծա՞ք: «Ես ընդհանրապես ռազբիրատ չեմ անում, էդ իմ ձեռագիրը չէ»: Դե, ասել էիք՝ ձերբակալվածները կխոսեն, ամեն ինչ պարզ կդառնա, ի՞նչ եղավ: «Ճիշտն ասած` ինձ չի հետաքրքրում ինչ վիճակում է գործը, բայց նորից ասեմ, որ ես ռազբիրատներից հեռու մարդ եմ, ներվերս մի քիչ չի հերիքում երկար խոսել»: Ո՞ւմ հետ երկար խոսել: «Ընդհանրապես, էդ կարգի մարդկանց, էդ կարգի խնդիրներով»:

Պահո՜, պարոն Սեդրակյան, էլ «հեղինակությո՞ւն» չեք: «Դե, հեղինակությունը պարտադիր ռազբիրատներո՞վ է լինում, պտի անպայման ռազբիրա՞տ անես, որ հեղինակություն լինես»: Հա` բա՞, թե չէ խաղից դուրս կմնաս, դուրս կգրեն էդ աշխարհից: «Է՛հ, էս տարիքում... ինչ ուզում են՝ թող գրեն. դուրս կգրեն, ներս կգրեն՝ կարեւոր չի»: Գործին «խառնվեց» սենյակում գտնվող Մանվել Գրիգորյանը. «Թող մեր վրա չլացեն, ինչքան կուզեն, թող գրեն-խոսան»: «Հա, ճիշտ ա ասում գեներալը, մեր վրա թող չլացեն, մնացածը նորմալ ա»:

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին