▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոխմախի Մհերը՝ Սամվել Ալեքսանյանի քրոջ դստեր հարսանիքի քավոր. «Հրապարակ»

«Հայաստանի քաղաքական և տնտեսական էլիտան շարունակում է հարսանիք-փարթիները: Ուրբաթ օրը «Ֆլորենս» ռեստորանային համալիրում կայացել է հերթական հարսանիքը: Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, ով Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո, ասում են, հազվադեպ էր նման խնջույքների մասնակցում, առավել ևս՝ ակտիվ դերում լինում, եղել է հարսանիքի քավորը:

 

Իսկ ամուսնացողները Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ-ի (հանրությանը իայտնի է «Թաղման բյուրո» անվամբ) տնօրեն Վարուժան Սուքիասյանի որդին և Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ դուստրն են եղել»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին