▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոյվո Կլաարը պաշտոնապես հրավիրեց Թուրքիային ներգրավվել «տարածաշրջանային առաջնորդությանը»

Թարմացված․ Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի ընթացքում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քիչ առաջ պաշտոնապես հրավիրեց Թուրքիային ներգրավվել «տարածաշրջանային առաջնորդությանը»: Կլաարը նաև հայտարարեց, որ «Անկարան կարող է լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանի հաղորդակցուղիների բացման գործում»:

Եվրոպան փաստորեն բացում է խաղաքարտերը: Այն, ինչ այսօր հնչում է որպես հրավեր, իրականում վաղուց գոյություն ունեցող իրողություն է: Նախորդ գրառման մեջ մենք արդեն նշել ենք, որ Հարավային Կովկասում Թուրքիան ու Արևմուտքը միասնական ճակատով են հանդես գալիս: Հայաստանի իշխանություններն էլ վերածվել են այդ դաշինքի հլու հնազանդ կամակատարի:

Ճիշտ այն պահին, երբ Կլաարը Թուրքիային է հանձնում Հարավային Կովկասի՝ այդ թվում նաև Հայաստանի առաջնորդությունը, Ռուբեն Ռուբինյանը ռեվերանսներ է անում Սերդար Քըլըչին: Նա ասում է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը և սահմանների բացմանը հենց այս պահին, այսօր, վաղը: «Եթե Սերդարը համաձայնի, կարող ենք հիմա էլ հայտարարել և այս ֆորումը դարձնել պատմական», - ասում է ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնող լաման:

@Կանչ Տելեգրամյան Ալիք

***

 

Թուրքիան կարող է օգնել՝ խաղաղություն հաստատելու Հարավային Կովկասում։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր է։ Այն պետք է նախատեսի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ապաշրջափակում՝ Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան, ներառյալ Ադրբեջանի հիմնական մասի կապի ապահովումը Նախիջևանի հետ»,- ասել է նա։

Թարմացված․ Եվրոմիությունը հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ջանքերին։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Խաղաղության հասնելը բխում է ինչպես Ադրբեջանի, Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի շահերից, և մենք կներդնենք բոլոր ջանքերը՝ դրան հասնելու համար։ Առաջընթացի հասնելու հիմնական պատասխանատվությունն այդ երկրների ղեկավարներինն է, դա կախված է նրանց ցանկությունից և կամքից: Քանի որ ես երկար տարիներ զբաղվում եմ այդ հարցով, կարող եմ ասել, որ դրան կարելի է հասնել։ Հուսով եմ՝ այս տարի մենք կկարողանանք հասնել նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան խաղաղության համաձայնագիր ստորագրել»,- նշել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին