▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տպավորություններ` «LISKA» մարտաֆիլմը նայելուց հետո

 

1. Լիսկեն կամ խմածա եղել կամ դեղի տակ (մարզպետարանի պրոդյուսրները գրել էին, որ տեսել են տեսանյութի մեջ, թե երբ է գալիս Լիսկա Խաչատրյանը, սակայն Ա1-ի տեսանյութի մեջ նման բան չկա, նշանակում է ջնջված է եկել Լիսկեն): Հակառակ դեպքում էսքան կրակոց ու ոչ զարթնեց, ոչ էլ զարթնացրեցին

2. Ավետիք Բուդաղյանը երբ գալիս է եւ ուզում է իջնել, մեքենայի դուռը հաճախակի բացվում փակվում է. կարող եմ ենթադրել, որ չեն թողում իջնի մեքենայից, որից հետո գալիս է եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը եւ խառանշփոթ է տեղի ունենում...հիմա օդ է կրակում թե ինչ է անում, ոչ մի բան հստակ չի երեւում...

3. Հետո սկզբից կրակում քցում են Արտակ Բուդաղյանին, որը տեսնում է Ավետիկ Բուդաղյանը եւ կրակելով շարժվում է Լիսկայի թիկնապահների ու տղաների ուղղությամբ, հետո հետ է դառնում վիրավորված, ու մի հատ էլ մեջքից է ստանում մահացու գնդակն ու ընկնում, որից հետո մի քանի բեմական ներկայացումից հետո վիրավոր գնդապետ Արտակ Բուդաղյանը մի կերպ հասնում է եղբոր մոտ ու ընկնում գետնին...

4. Տեսաֆիլմի տղամարդիկ բոլորը զինված էին, իսկ հետո փախան, մնացին կանայք ու ողջ պրոցեսի ընթացքում կանայք գերակշռում են.

5. Ու մի բան էլ. մեկ րոպե չեմ պահի այն թիկնապահներին, որոնք իրենց տերերին թողում են կրակի բերան, ու իրանք փախչում են, որ իրանց բան չլինի...

Էս տեսանյութը տարածելով Լիսկայի վրայից պատասխանատվությունը չի ընկնում...

 

Դավիթ Սանասարյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ «Ա1+»-ը հրապարակել էր իր ձեռքի  տակ հայտնված`  Գորիսում Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դաժան միջադեպի տեսագրությունը, որն արվել է ժամը 23-ի սահմաններում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին