▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թքած ունեմ, որ Հայաստանն Ադրբեջանի հետ ինչ-որ խնդիրներ ունի. Յանա Եգորյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երեկ «Экспресс-газета»-ի հետ զրույցում Ռիո-2016-ի Ռուսաստանի կրկնակի օլիմպիական չեմպիոն ռուսաստանցի հայտնի սուսերամարտիկ Յանա Եգորյանը, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների  մասին, նշել է, որ թքած ունի այն փաստի վրա, որ Հայաստանն Ադրբեջանի հետ ինչ-որ խնդիրներ ունի։

Իր հարցազրույցում Յանան նշել է, որ բազմաթիվ ադրբեջանցի ընկերներ ունի.

«Մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում, որտեղ մարդիկ վարժվել են հոտի բնազդին։ Ես դեպքեր գիտեմ, որ երկու երկրների սուսերամարտիկները երկար տարիներ ընկերություն են արել, իսկ հիմա ատում են իրար։ Դա հիմարություն է։ Ամեն ինչ վերևներում որոշում են քաղաքական գործիչները, իսկ ներքևներում՝ շարքային քաղաքացիները դրանից տուժում են։ Սակայն ես կարծում եմ, որ ամեն մարդ պետք է իր կարծիքն ունենա։

Օրինակ, ես ազգությամբ հայ եմ։ Այնպես է ստացվել, որ ես բազմաթիվ ընկերներ ունեմ Ադրբեջանից, և ես թքած ունեմ, որ Հայաստանն Ադրբեջանի հետ ինչ-որ խնդիր ունի բարձր մակարդակներում։ Ում հետ ուզում եմ, նրա հետ էլ ընկերություն եմ անելու»,- ասել է Յանա Եգորյանը։

Տեղեկացնենք, որ սուսերամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ազգությամբ ադրբեջանցի Իլգար Մամեդովն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին