Անասելի տհաճ է դիտել, թե ինչպես է այս պահին երկիրդ ղեկավարող անձը իրեն պահում ժամանակին ինչ-որ բանից նեղացած, բարդույթների կաղապարներում մնացած և անհավասարակշիռ մարդու պես։
Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ասում են՝ այսօրվա հավաքին վարչապետն իրեն Սասունցի Դավթի տեղն էր դրել։
Անասելի տհաճ է դիտել, թե ինչպես է այս պահին երկիրդ ղեկավարող անձը իրեն պահում ժամանակին ինչ-որ բանից նեղացած, բարդույթների կաղապարներում մնացած և անհավասարակշիռ մարդու պես։
Իր կողմից մոլորեցված մարդկանց թիկունքում պախկվելով հերոս չեն դառնում։ Բեմերից ինքնամոռաց էքստազի մեջ ընկնելով՝ հերոս չեն դառնում։ Մեկի խոհեմությունը շահարկելով հերոս չեն դառնում։
Հակահերոս են դառնում։
Իրավիճակի ողջ տրագիզմն այն կլինի, եթե պատմական հեռանկարում պարզվի, որ Նիկոլ Փաշինյանը իրականում հերթական Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին։
Ասել եմ, էլի եմ կրկնում։ Ուզում ես երկա՞ր մնալ վարչապետ, գործով զբաղվիր։ Մարդկանց հույսերը արդարացրու, երկիրս ուժեղացրու, բարիք ստեղծիր։
Թե չէ մի օր, երբ մարդիկ նիրհից արթնանան ու քեզ թափ տան իրենց խաբելու համար, ՀՀԿ-ն էլ չի կարա փրկի»։
Հիշեցնենք, իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀԿ-ին, ասել էր. «Հլը մի հատ ձեզ թափ տվեք, դուք ո՞վ եք, որ նպատակահարմար գտնեք». Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին
Կարդացեք նաև՝ Վարչապետը ինքն իրեն շփոթել է ժողովրդի հետ. Շարմազանովի պատասխանը Փաշինյանին
ՀՀԿ-ի տասովշիկները այսօր ավելի շատ ՔՊ-ի տասովկեքն են անում, թող գնան նայեն․ Շարմազանով
Մեկը մի շաբաթում երեք հեռուստաալիք է գնել ու բողոքում է խոսքի ազատությունից. Փաշինյան
Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունները թույլ չտալու մասին
Վարչապետն ասել է, թե ինչու է ընտրարշավը լարված
«Հլը մի հատ ձեզ թափ տվեք, դուք ո՞վ եք, որ նպատակահարմար գտնեք». Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին