|
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ անձամբ խնդրել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին վերանայել ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունին 2026 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ տրված կարմիր քարտը։ Նա այդ մասին հայտարարել է երկուշաբթի՝ հուլիսի 6-ին, Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Թրամփը շեշտել է, որ «սարսափելի մրցավարի» որոշումը համարում է անհիմն։ «Ես վերանայում եմ խնդրել միայն այն պատճառով, որ չեմ կարծում, որ կանոնների խախտում է եղել»,- լրագրողներին ասել է ԱՄՆ-ի նախագահը Օվալաձև աշխատասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ։ ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող և հիմնական խաղացող Ֆոլարին Բալոգունը կարմիր քարտ է ստացել Բոսնիա և Հերցեգովինայի դեմ 1/16 եզրափակչի խաղում։ Նա ընթացիկ մրցաշարում խփել է երեք գոլ՝ երկու գոլ խմբային փուլի Պարագվայի դեմ խաղում և մեկ գոլ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում։ 2026 թվականի Աշխարհի առաջնության կանոնների համաձայն՝ նա պետք է բաց թողնի Բելգիայի դեմ 1/8 եզրափակիչի խաղը, որը կկայանա երեքշաբթի՝ հուլիսի 7-ին։ Սակայն, մեկ օր առաջ հայտարարվեց, որ ՖԻՖԱ-ն աննախադեպ քայլ է ձեռնարկել՝ կասեցնելով Բալոգունի որակազրկումը՝ այն փոխարինելով մեկ տարվա փորձաշրջանով։ Associated Press-ի և բրիտանական GiveMeSport հրատարակության տվյալներով՝ ՖԻՖԱ-ն այս քայլը ձեռնարկել է Սպիտակ տնից ստացված զանգից հետո։ Թրամփը ողջունել է չեղարկումը։ «Շնորհակալություն ՖԻՖԱ-ին՝ ճիշտ բանը անելու և լուրջ անարդարությունը շտկելու համար», - գրել է նա TruthSocial սոցիալական ցանցում։ |
Թրամփն անձամբ է խնդրել ՖԻՖԱ-ի նախագահին վերանայել ԱՄՆ-ի հավաքականի խաղացողի կարմիր քարտը
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


