Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Էրդողանը Պեկինից մեկնել է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահի հետ, թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների մի շարք հարցերի փաթեթով։
Այդ հարաբերությունների օրակարգում են քրդերին զինելու խնդիրը, սիրիական ճգնաժամը, Գյուլենին արտահանձնելու խնդիրը, Իրաքը, Յեմենը, Լիբիան, ՆԱՏՕ-ի ապագան, Իսլամական պետությունն ու ահաբեկչությունը, Մերձավոր Արևելքը, Թուրքիայում վերջին հեղաշրջման փորձն ու դրանում ամերիկյան հետքը, փախստականների խնդիրը և այլն։
Եվ այս ամենի համար Թրամփը Էրդողանին տրամադրել է ընդամենը 21 րոպե! Իսկ մենք զարմանում ենք, թե ինչու է դրանից հետո Էրդողանը անձամբ հրամայում ծեծել հայ և քուրդ՝ ԱՄՆ քաղաքացի ցուցարարներին»։