▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրանսփարենսի ինթերնեշնլը բազմաթիվ միջադեպեր է արձանագրել

 

 

23:03
09/27, Նորագյուղի 9/27 ընտրատեղամասում դեռ վաղ առավոտից ընտրախախտումներ են գրանցվել: Դիտորդները ահազանգել են, որ մատյաններում նախօրոք լրացված էջեր կան և հանձնաժողովի նախագահն հրաժարվում է արձանագրություն կազմել: Օրվա ընացքում շարունակվող կուտակումները և կեղծ վստահված անձանց մասին արձանագրություն կազմելու դիտորդների հորդորը հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Քոչարյանը ևս մերժել է: Ժամը 08 անց ընտրատեղամաս է ժամանել թաղային հեղինակություն Բոգոյի` Ռուբեն Սիմոնյանը (ներկայումս՝ Կոստանյան) անձնիք և դիտորդների ու ընտրողների աչքի առաջ լցոնում իրականացրել: Ընթացքում բռնության է ենթարկվել «Չեք անցկանցի» նախաձեռնության անդամ Նարեկ Շախբազյանը: Վիրավորել եւ սպառնացել են նաև դիտորդներին:

20:49
34/28, Գյումրու թիվ 34/28 տեղամասում, թիվ6 հիմնական դպրոց, մինչ տեղամասը փակելը քվեատուփի մոտ գտնվող հանձնաժողովի անդամից մոտից վերցրել է տեղամասի կնիքը և դուրս հանել տեղամասից, ինչը նկատել է դիտորդը: Որոշ ժամանակ, իբրև թե փնտրել են և չեն իմացել որտեղ է գտնվում կնիքը և այն նորից հայտնվեկ է տեղամասում: Միժամանակ տեղամաս են եկել մի քանի թաղային հեղինակությամբ երիտասարդներ և լցոնել են քվեատուփը: Դիտորդը հասցրել է բռնել նրանցից մեկի ձեռքը, նկարահանել է այդ ամենը, սակայն հանձնաժողովից որևէ մեկը չի արձագանքել այդ ապօրինությունը, ընդհակառակը՝ չտեսնելու են տվել եղածը, և ոչ միայն չեն կանխել այլև անգործությամբ նպաստել են հանցավոր արարքի կատարմանը: Տեսանյութերը առկա են, դրանք կան նաև ԳԱԼԱ-ում:

20:47
10/04, Հանձնաժողովի նախագահը մինչև 20։00-ն հաշվել է փաստացի քվեարկածների թիվը և ընտրատեղամասը փակելուց հետո նորից ըստ օրենքով սահմանված կարգի չի իրականացրել հաշվարկ, փաստացի ընտրողներ, գրանցված ընտրողներ, արձանագրությունը կազմել է ըստ նախորդիվ հաշվարկած նախնական թվի ու հանձնաժողովի բոլոր անձինք ու վստահվածները ներկա չեն եղել այդ հաշվարկին, արդեն բացում են քվեատուփը:
20:32
34/26, կորել է տեղամասի ծրարներ կնքող ծրարը.

20:31
34/28, լցոնել են, կա տեսագրությունը. https://www.youtube.com/watch?v=Yunpd12R1y8&feature=youtu.be
20:30
08/35, Հանձնաժողովը ընդմիջում է անում, տեսագրվել է:
20:29
08/16, Ամփոփման ժամանակ հանձնաժողովի անդամները ընթրում են:
20:28
34/38, քվեարկվել է ուրիշի փոխարեն, հանձնաժողովը արձանագրել է խախտումը:
20:27
32/02, Դիտորդի նկատմամբ բանեցվել է հոգեբանական ճնշում, հորդորվել է չդրսևորել ակտիվություն:
20:26
03/24, Քվեարկել են Հենրիկ Հովակիմյանի փոխարեն, ով մահացած է:
20:26
07/15, Հանձնաժողովը անորոշ ժամանակով ընդմիջում է անում:
20:25
32/02, Դիտորդի կողմից գրանցվել է բաց քվեարկության դեպք: Հանձնաժողովի անդամները որևէ կերպ չեն փորձել կանխել այն:

մանրամասն կարդալ այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին