▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամին Գեղարքունիքի մարզում մոտ 30 րոպե կրակոցներ է արձակել

Հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։

Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով դադարեցնել աշխատանքներն, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնացել։

Հիշեցնենք նաև, որ հունիսի 6-ին Կութ գյուղի հովվի մոտից թշնամին գողացել էր գյուղի բնակիչներին պատկանող մոտ 80 կով, նա նաև կրակել էր հովիի ձիուն, որի արդյունքում հովիվը ձիուց ընկել էր։ Մինչև այժմ թշնամին դեռ կովերին չի վերադարձրել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին