▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամին կրակ է վարել «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններից

Փետրվարի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային, այդ թվում՝ դիպուկահար զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 440 կրակոց: Հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ է վարել  «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններից՝ արձակելով 25 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին