▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամին թիրախավորվել է բերդաքաղաք Շուշին

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։

Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։

Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։

Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է  ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին