▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամու զինվորները ձեռքերը վերև են բարձրացրել՝ խնդրելով չկրակել․ Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լավ լուրերի շարքից Շփման գծի տարբեր հատվածներից արդեն 2 օր է՝ ստանում եմ տեղեկություններ, որ մերոնք ակտիվ պաշտպանական աշխատանքներ են իրականացնում և շատ ավելի լավ են պահպանում ՀՀ տարածքը թշնամու հնարավոր մուտքից։

Եղել են դեպքեր, երբ մեր զինվորներից մեկի կողմից պատահական օդ կրակելուց թշնամու զինվորները ձեռքերը վերև են բարձրացրել՝ խնդրելով չկրակել, քանի որ իրենք կռվելու մտադրություն չունեն։ Եղել են նաև դեպքեր, երբ մերոնք են բառացիորեն ծեծի ենթարկել թշնամու զինվորներին՝ ստիպելով հետ գնալ դեպի ելման դիրքեր։ Այլ կերպ ասած՝ հայ զինվորը նույն անհաղթելին է, միայն հրաման ստանա...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին