▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տղա էիք, էն գործարանը, որ Երասխում կառուցում էիք, շարունակեիք». Բագրատ Սրբազան

«Տղա էիք, էն գործարանը, որ Երասխում կառուցում էիք, շարունակեիք: Մեկ-երկու անգամ կրակեցին, վախեցած փոխեցիք տեղը: Բա շարունակեիք, ինքնիշխանությունից եք խոսում, հո մեծ-մեծ փրթելով չի»,- դեպի վարչապետի կեցավայր երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

Դիտեք նաև՝

***

«Մենք այստեղ այլևս ասելիք ու սպասելիք չունենք, ամեն ինչ ասված է, եթե տղամարդկություն ունի, եթե կարծում է, որ դեռ ասելու բան ունի մեր երկրում, կգա, կհանդիպի, եթե ոչ, ստիպված կլինի հանդիպելու: Հիմա Դեմիրճյան փողոցով վերադառնում ենք Հանրապետության հրաապարակ, որպեսզի վաղվը առավոտվա մեր հստակ գործողությունների մասին խոսենք, պայմանավորվենք, որ մեր ամբողջ ուժով ու ներդրումով անհնազանդության գործողություններն անենք: Ես կասեմ` ինչպես են բաժանվելու մեր գործողությունները: Ես ինքս լինելու եմ այնտեղ»,- ասաց Բագրատ Սրբազանը վարչապետի կեցավայրի դիմաց:

***

«Գիտե՞ք մեր պետությանն ամենամեծ վնասը հասցրած արտահայտությունը որն է եղել` «կամ ես կլինեմ վարչապետ, կամ էլ պետությունը վարչապետ չի ունենա»: Դա մեղքի գերադրական աստիճանն է: Լավ, եղավ վարչապետ, սրա՞ համար: Ես ասում եմ` այս շարժումը` ճշմարտության համար է, պետք է արդյունք արձանագրի, թե ինչ ճանապարհով, դա ապագան կպարզի»,- ասաց Բագրատ Սրբազանը:

***

«Մենք շատ կարևոր հանգրվանի ենք հասել և շարունակելու ենք մեր հանդուրժողականության օրակարգը: Մեր արժանապատվության օրակարգը վերաբերում է նաև այս տղաներին` ոստիկաններին, որ հիմա ծառայության մեջ են: Մենք, ես անձնապես, հոգնել ենք այսպես ապրելուց: Հասել ենք այստեղ` հրավիրելու Կառավարության ղեկավարին` կամ գալու, կամ ներս հրավիրելու: Ես դիմում եմ ուղիղ կերպով: Նիկոլ Փաշինյան, այս վայրկյանից սկսած` բաց հանդիպելու և քննարկելու թեմա ունենք մենք միասին: Ես չեմ եկել քո տան վրա, ես քեզնից պահանջում եմ անցնցում հեռանալ»,- վարչապետի կեցվայրի դիմաց հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

Վարչապետի կեցավայրի դիմաց Բագրատ Սրբազանը փորձեց պատկերացնել` որտեղ է հասնում հոծ բազմությունը: Նրա հարցին` որտեղ է վերջը, ժողովրդի շարքերից հնչեց պատասխան` Կիրանցում:

«Գնալո՞ւ եք, թե՞ մնալու եք»,- երկրորդ հարցը հնչեցրեց Սրբազանը, ինչին ի պատասխան հնչեց` «մնալու ենք»:

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին