Նորվեգացի գիտնականները հետազոտություն կատարելով եկել են եզրահանգման, որ տղամարդիկ ավելի մոռացկոտ են, քան կանայք:
Արդյունքները տպագրվել են BMC Psychology գիտական ամսագրում: 2006-2008 թվականներին գիտնականները քննել են 50.000 մարդու: Պարզվել է, որ տղամարդիկ վատ են հիշում անունները, ամսաթվերը, իրադարձությունները և այլ մանրամասներ:
Համաձայն հետազոտութան արդյունքների` անունները վատ են հիշում տղամարդկանց 89,7%-ը և կանանց` 86,5%-ը: Ինչ վերաբերում է ամսաթվերին, ապա դրանք չեն հիշում տղամարդկանց 74.9 %-ը և կանանց 64,7%-ը:
Տղամարդկանց մոռացկոտության պատճառներից կարող են լինել արյան բարձր ճնշումը, սրտանոթային հիվանդությունները, վատ սովորությունները, ինչպիսին ծխելն է,կարծում են գիտնականները: