▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղերքն արժանի չէին այս վերաբերմունքին, արժանի չէին, որ ազգն այսպես վերաբերվի իրենց հետ. Միհրան Հակոբյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեսբուքյան էջում գրել է.

«Իրավիճակի ողջ պերճանքն ու թշվառությունը նրանում է, որ կործանարար պատերազմից 6 ամիս անց պաշտոնապես չի հայտարարվում զոհվածների կոնկրետ թիվն ու անունները: Պահանջող էլ չկա, որ հրապարակվի:

/filemanager/uploads/Mihran_Hakobyann.jpg

Բրենդային տռուսիկ երազող ժեխի, վիժվածքի, նրա փալաս նախարարների ու փալասի քառակուսի պատգամավորների հետ ամեն ինչ պարզ է: Իսկ հայերը՞: Եթե ցայսօր հայերը վիճում են, թե 4 հազար է, 5 հազար է կամ 7 հազար է, ուրեմն հայերի համար զոհերն ընդամենը թիվ են՝ հազար այս կողմ, հազար այն կողմ, ինչ-որ թիվ են: Վիճակագրություն, որի տակ չկա մարդը, ճակատագիրը, հայ մարդը, Հայրենիքի համար կյանք տված հայ մարդը:

Տղերքն արժանի չէին այս վերաբերմունքին, իսկականից արժանի չէին, որ ազգն այսպես վերաբերվի իրենց հետ: Այս խայտառակությունը մի օր կավարտվի ու հայերը կամաչեն, որ այսպիսին են եղել: Սերունդ կար, որ իրենից հետոյին թողեց հպարտություն, սերունդ էլ կա, որ իրենից հետոյին թողնում է ամոթ, մեծ ամոթ »:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին