▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տյումենում հարգանքի տուրք է մատուցվել գազանաբար սպանված Նունե Սարգսյանի հիշատակին

72.ru-ն գրում է, որ Ռուսատանի Տյումեն քաղաքում երեկ` մայիսի 1-ին, մարդիկ հարգանքի տուրք են մատուցել օրեր առաջ պիցցայի առաքիչի կողմից  գազանաբար սպանված Նունե Սարգսյանի հիշատակից: Հավաքվածների նպատակը միասին գերեզմանատուն գնալն էր, ընդ որում` նրանցից շատերը եկել էին նույնիսկ այն դեպքում, որ մինչ այդ  Նունեին չէին ճանաչել: 

Նշենք, որ սոցիալական ցանցերում այս օրերին կարող ենք հանդիպել մարդասպանին դատապարոտող մի շարք գրություններ:

Հիշեցնենք, որ դաժան սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 21-ին: 26-ամյա Նունե Սարգսյանը, ծննդյան տարեդարձի կապակցությամբ, պիցցա էր պատվիրել: Պիցցայի առաքողը` 22-ամյա տյումենցի Զախար Կովրիգինը, մտնելով Նունե Սարգսյանի բնակարան, որոշել է տիրանալ նրա ունեցվածքին և պահանջել է ոսկե մատանիներ և գումար, ապա մտավախություն ունենալով, որ կինը կզանգահարի ոստիկանություն, նրան դանակի ավելի քան  40 հարված է հասցրել:

Նունե Սարգսյանը երեք զավակների մայր էր, ամենափոքրը` երեք ամսական էր: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին