▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թյուրիմացություն է եղել. Վլադիմիր Հակոբյանը չի նշանակվել վարչության պետի տեղակալ

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանին չեն նշանակել ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ։ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը NEWS.am-ին հայտնեց, թե ավելի վաղ տարածված տեղեկությունը թյուրիմացություն էր։

 

 

 

 

 

 

 

«Թյուրիմացություն է եղել, այդ պահին ես պարզապես չէի կարողացել կապ հաստատել ԱԱԾ տնօրենի հետ։ Գիտեք, նա մեր աշխատողն է եղել, գործուղվել էր նախագահական։ Հիմա հետ է եկել, եւ կադրերի ռեզերվում է»,- նշել է Գալստյանը։

 

 

 

 

 

 

 

 

Ավելի վաղ ինքը՝ Գալստյանն էր հայտնել, որ Վլադիմիր Հակոբյանին նշանակել են ԱԱԾ Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ։

Նշենք, որ Վլադիմիր Հակոբյանը 2006-2015 թթ.-ին աշխատել է ՀՀ ԱԱԾ համակարգում, իսկ 2015թ. նշանակվել էր Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար։

 

 

 

 

 

 

 

 

 

Մինչ վերջերս ԱԱԾ Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր Արթուր Վանեցյանը, որը նշանակվեց ԱԱԾ պետ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին