▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաչագանը նռնակով պայթեցրել է իրեն ու թշնամու զորքը՝ փրկելով ընկերներին

Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բնակիչ Վաչագան Հարությունի Նահապետյանը ռազմադաշտում զոհվել է, փրկելով մարտական ընկերների կյանքը։ 34 ամյա Վաչագանը սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական ագրեսիայի մեկնարկի հաջորդ օրը կամավոր մեկնել էր Արցախ։ Հայրենիքի հանդեպ սերը, կռվող տղաների կողքին լինելու վճռական պատրաստակամությունը և հաղթելու պատրաստակամությունն էին երկու անչափահաս երեխաների հորը տարել մարտադաշտ։

Irakanum.am-ի հետ զրույցում Վաչագան Նահապետյանի մարտական ընկերներից Վախթանգ Այվազյանը, ով ռազմի դաշտում վիրավորում է ստացել և ներկայումս բուժում է ստանում պատմել է, որ զոհված հայորդու հետ Արցախում են ծանոթացել։ Անգնահատելի ուժեղ, քաջարի և միաժամանակ բարի ու ընկերասեր է որակում Վաչագանին, ով մարտի դաշտում զոհվել է փրկելով ոչ միայն իր այլ նաեւ զինակից մյուս ընկերների կյանքը։ Վախթանգ Այվազյանը պատմեց, որ մարտական գործողությունների ժամանակ իրենց առջև խնդիր էր դրված պահպանելու դիրքերը և թույլ չտալ թշնամու առաջխաղացումը։ «Սկսեցին մեր վրա կրակել, ձախ կողմից Վաչոյենք իրանց դասակով պահեցին մեր դիրքերը։ Մենք առաջին օրվանից էլ մարտի դաշտում ծանոթացել ենք, միասին հաց ենք կերել»,- պատմել է Վախթանգ Այվազյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին