▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Բադասյանն ավտովթարի է ենթարկվել

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանն ավտովթարի է ենթարկվել.

 

 

 

 

 

 

 

 

«Իմ ընկեր, արցախցի հրամանատար, պատերազմի հերոս Վահան Բադասյանի հետ Արցախում կատարվածը բազում հարցեր է առաջացնում:

Հուսամ` առաջիկա օրերին պատահարը վերապրած հրամանատարն ինքը հրապարակայնորեն կմանրամասնի դեպքը:

Բայց դրանից անկախ` Արցախի իշխանությունները պարտավոր են մանրակրկիտ և բաց հետաքննություն անցկացնել և թափանցիկ ու համակողմանի հաշվետվություն ներկայացնել:

Ելնելով պատահարի որոշ խիստ կասկածելի հանգամանքներից` կարող են լինել կասկածներ, որ ծանր ավտովթարը պատահականություն չէ:

 

 

 

 

 

Բադասյանի հետ խոսեցի քիչ առաջ: Վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Փոխարենը` ծանր է ուղեկցի վիճակը:

Երկուսն էլ երևանյան հիվանդանոցներից մեկում են»,- գրել է Մարտիրոսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին