▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահանակը տեղադրված է արդեն 15 տարուց ավելի... Գովազդի վարչության պետն արձագանքում է

Գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն արձագանել  է դիտարկմանը, թե որքանով է ճիշտ քաղաքապետարանի որոշումը Սբ Աննա եկեղեցու մուտքի դիմաց գովազդային վահանակ տեղադրել: Վերջինս ֆեյսբուքում գրառում է կատարել.

Վահանակը տեղադրված է արդեն 15 տարուց ավելի: Նույն չափերի մեջ վահանակի ամրացման և արդիականացման աշխատանքներ են իրականացվել...նոր վահանակ այդ հասցեում չի տեղադրվել: Ուրիշ հարց է, որ ցանկացած գովազդային վահանակ տեղադրվում է ինչ-որ ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո պետք է մտածել նոր որոշում տրամադրելու կամ չտրամադրելու մասին: Այդ ժամանակ հաշվի կառնվի նաև Եկեղեցու ֆասադի տեսանելիության հարցը...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին