▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանի Աղթամար կղզին և Սուրբ Խաչ եկեղեցին ճագարները «գրավել են»

 

Վանի Աղթամար կղզում ճագարների արագ բազմացումը վտանգի տակ է դրել Սուրբ Խաչ հայկական պատմական եկեղեցին, տեղեկացնում է թուրքական Haber 7 կայքը։
 
Կենդանիների բազմացումը վնաս է հասցնում ինչպես կղզու բուսականությանը, այնպես էլ եկեղեցուն։
 
Թուրքիայի պատկան մարմինները, այդ թվում՝ Վան նահանգի մշակույթի ու զբոսաշրջության վարչությունը, ճագարների թվաքանակը նվազեցնելու նպատակով քիմիական, կենսաբանական, ինչպես նաև հրացանով որսալու տարբերակը չեն կիրառելու, փոխարենն այլ քայլեր են ձեռնարկվելու։
 
Խնդրի վերաբերյալ պատրաստված զեկույցում նշվում է, որ «բարի նպատակներով» կղզում բաց թողնված 8 ճագարների բազմացումը վնաս է հասցնում եկեղեցուն։
 
Համապատասխան մարմինները քննարկել են և որոշել կղզում գտնվող ճագարներին մեխանիկական ճանապարհով բռնել և կրճատել նրանց թիվը՝ կարգավորելով խնդիրը։
 
«Հուսով ենք, որ հաջողության կհասնենք, չնայած ճագարների հարցով զբաղվելը դժվար է։ Ամռան ընթացքում փորձելու ենք բռնել նրանց, եթե տեսնենք, որ չի ստացվում, կրկին քննարկում կկազմակերպենք՝ այլ տարբերակներ որոշելու համար»,- ասել է ճագարների հարցով համապատասխան զեկույցի հեղինակ Լոքման Ասլանը։                                             
Վանի Աղթամար կղզում բաց թողնված նապաստակները արագ բազմանում են եւ սկսել են վնասել կղզու էկոհամակարգին եւ Սուրբ Խաչ եկեղեցուն։
Ինչպես տեղեկացնում է թուրքական IHA լրատվական գործակալությունը, Վանի Հարյուրամյա համալսարանի վայրի կենդանիների պահպանության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Լոքման Ասլանը նշել է, թե բարի նպատակով Աղթամար կղզում բաց թողնված 8 զույգ նապաստակները գնալով բազմանում են եւ սկսել են վնասել կղզուն։
Նա նշել է, թե հատուկ զեկույց է պատրաստվել նապաստակների պատճառած վնասի հետ կապված եւ առաջարկվել է նապաստակների քանակի կրճատման ծրագիր իրականացնել՝ նապաստակներին բռնելու միջոցով։

Վանի Աղթամար կղզում ճագարների արագ բազմացումը վտանգի տակ է դրել Սուրբ Խաչ հայկական պատմական եկեղեցին, տեղեկացնում է թուրքական IHA լրատվական գործակալությունը:

Վանի Հարյուրամյա համալսարանի վայրի կենդանիների պահպանության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Լոքման Ասլանը նշել է, թե բարի նպատակով Աղթամար կղզում բաց թողնված 8 զույգ նապաստակները արագ բազմանում են եւ սկսել են վնասել տեղի բուսականությունը, կղզու էկոլոգիան ու շրջակա միջավայրը։

Համապատասխան մարմինները քննարկել են և որոշել կղզում գտնվող ճագարներին մեխանիկական ճանապարհով բռնել և կրճատել նրանց թիվը՝ կարգավորելով խնդիրը։ «Հուսով ենք, որ հաջողության կհասնենք, չնայած ճագարների հարցով զբաղվելը դժվար է։ Ամռան ընթացքում փորձելու ենք բռնել նրանց, եթե տեսնենք, որ չի ստացվում, կրկին քննարկում կկազմակերպենք՝ այլ տարբերակներ որոշելու համար»,- ասել է ճագարների հարցով համապատասխան զեկույցի հեղինակ Լոքման Ասլանը։                                             

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին