Երկար տարիներ ՀՀ ԶՈՒ- ում ծառայող 49-ամյա Վանիկ Գրիգորյանը զոհվեց՝ հանուն հայրենիքի պաշտպանության․
«Հայրս շատ տաքարյուն էր ու անհամբեր, ամբողջ կյանքում շտապում էր, հատկապես, վերջին օրերին բոլոր գործերը ուզում էր ավարտին հասցնել»,- այս մասին Lurer․com-ի հետ զրույցում ասել է զոհված հերոսի դուստրը՝ Մանե Գրիգորյանը։
Վանիկը հայրենիքի պաշտպանության մեկնել էր շատ հպարտ և բարձր ոգով․
«Հայրս անհամբերությամբ սպասում էր, թե երբ պետք է դիրքեր բարձրանա, մայրիկին ասում էր՝ իրերս շուտ դրեք, որ գնամ, սպասում են ինձ։ Հայրիկիս մարտական ոգին շատ բարձր էր»,- վերհիշել է Մանեն։

Հոկտեմբերի 10- ին Վանիկը շատ բարձր տրամադրությամբ վերջին անգամ խոսել է կնոջ հետ, որից ժամեր անց պայթեցրել են այն մեքենան, որի մեջ էր նաև ինքը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


