Լուսանկար` առանց մեկնաբանության. Կինոյի և թատրոնի հայ անվանի դերասա Հրաչյա Ներսիսյանի որդին` գրականագետ, դերասան Լևոն Ներսիսյանն իր նախկին ուսանողների` Լևոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի հետ. ուսանողական ժամանակներից տարիներ անց դասախոսի հետ նրանց հանդիպմանը ներկա էր նաև Վազգեն Սարգսյանը:

Հ.Գ.
Վազգեն Սարգսյանը ԵՊՀ-ում չի սովորել, այլ Ֆիզկուլտինստիտուտում, բայց քանի-քանիսն էին նաև այլ համալսարաններից, ամեն դժվարություն հաղթահարելով, գալիս ու ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետի շենքի 212 լսարանում ` թեկուզ ոտքի վրա լսում Լևոն Ներսիսյանի դասախոսությունները... Այնպես որ, կարծում ենք, Վազգենը պատահական չէր ընկերակցել Լևոնին ու Վանոյին` Լևոն Ներսիսյանի հետ հանդիպմանը:


