Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի և Սպուտնիկ-Արմենիա լրատվական գործակալություններին:
Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.
Հիմա տարբեր երկրների առաջնորդները հաճախ են օգտագործում սոցիալա-կան ցանցերը՝ ժողովրդի հետ կապ պահպանելու համար:
Օգտագործո՞ւմ եք այդ մեխանիզմը:
- Առաջին հերթին, սոցիալական ցանցերը մեր ժամանակի բացարձակ իրականություն են: Այն քաղաքական գործիչները, ովքեր հասկացել են աշխարհի զարգացման ուղղությունը, առավելություն կունենան:
Բայց խորհրդարանական հանրապետության նախագահը կառավարչական գործառույթներ չունի, եւ անհրաժեշտություն չկա ամեն օր ժողովրդին բացատրել իմ գործողությունների իմաստը: Ուստի, այս փուլում ես սոցիալական ցանցերում էջեր չունեմ, դրա անհրաժեշտությունը պարզապես չեմ զգում:
Մեր վարչապետն ու կառավարությունն ակտիվորեն օգտագործում են սոցիալական ցանցերը, եւ ես դա ճիշտ եմ համարում. ժողովուրդը պետք է իմանա՝ ինչու է ընդունվել այս կամ այն որոշումը:
Ընդհանրապես, սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում մենք դեռ պետք է սովորենք ապրել խորհրդարանական հանրապետության պայմաններում: Խորհրդարանական հանրապետության ավանդույթներ մենք չունենք, դրանք պետք է ստեղծել, սովորել այն երկրներից, որտեղ կառավարման նման ձեւը գոյություն ունի բավականին երկար:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում