Վարդենուտ գյուղի բնակիչները կրկին փակել են Ապարան-Երևան մայրուղին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բնակիչների 110 հա տարածքը պետությունը ճանաչել է հանրային գերական շահ: «Վարչապետն ասել ա՝ հարցը լուծելու համար ճանապարհ փակեք, փակել ենք... Մեր հողը մեր ձեռքից տանում են, սենց բան կլինի՞»,- ասում են հավաքվածները:
Տեսանյութը՝ Հետք-ի ֆեյսբուքյան էջից
***
Վարդենուտցիները ճանապարհը բացել են՝ վարչապետի հետ հանդիպման պայմանով, հայտնում է «Ազատություն»-ը։ Գյուղացիներն առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում․ համայնքի 110 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը հանրային գերակա շահ են ճանաչվել։ |