▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետն է Աշոտյանին մեկուսացրել. «Հրապարակ»

«Երեկ մեկնարկած միասնական քննություններն անցան առանց Արմեն Աշոտյանի, որը ներկա չէր քննասենյակներում, դպրոցականների հետ սելֆիներ չէր անում, ինչն էլ շատերի մոտ ամրապնդեց տեսակետը, որ Աշոտյանն իսկապես պորտֆելը «հանձնում» է, թե չէ ո՞վ է քննությունների թեժ պահին արձակուրդ վերցնում: Փորձեցինք ճշտել, թե ուր է նախարարը: «Այս օրերին կարճատև արձակուրդ եմ վերցրել իմ հաշվին՝ Օսլոյում տեղի ունեցող ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու համար, ինչն անչափ կարևոր էր Ռիգայի գագաթնաժողովից և բարձրագույն կրթության տարածքի նախարարական համաժողովից հետո որպես առաջին հավաք, ուր մի քանի ելույթ ունեմ:

 

Ինչ վերաբերում է քննություններին, հաջողություն մաղթելով բոլոր դիմորդներին, հիշեցնեմ, որ նրանց կազմակերպման և անցկացման ուղիղ պատասխանատուն ԿԳՆ-ից անկախ գործող ԳԹԿ-ն է, մնացածը դավադրության տեսությունից է»,- ասաց Օսլոյում գտնվող Աշոտյանը: Սակայն, մեր տեղեկություններով, վարչապետն է Աշոտյանին մեկուսացրել քննական պրոցեսից և անգամ հանձնաժողովների նախագահներին անձամբ է նշանակել և ինքն էլ հետևում է քննությունների ընթացքին»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին