▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետն իմ պաշտոնում այլ անձի է տեսնում. Արծվիկ Մինասյան

 

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք մամուլում հայտնված այն լուրերը, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ լարված հարաբերությունների պատճառով ինքը հրաժարական է տալու, ասել է.

«Չի եղել որևէ կոնֆլիկտ, չկա որևէ լարվածություն: Հրաժարական տալու խնդիր չկա, ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները: Այս պահին ես նախարարի պաշտոնակատար եմ և կշարունակեմ այնքան, մինչև կլինի նոր հրամանագիր։ 

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ ինքը վստահ է, որ վարչապետն ունի մտահոգություն բիզնես լարվածությունը թուլացնելու համար։

«Անկեղծ եմ ասում, ես իսկապես շնորհակալ եմ, որ նա ունի հստակ տեսակետ բիզնես հանրության, բիզնես հատվածի բեռը թեթևացնելու, բյուրոկրատիան, չինովնիկությունը նվազեցնելու վերաբերյալ: Սա կարևոր ուղղորդում է»,-նշել է նախարարը։

Արծվիկ Մինասյանը նաև տեղեկացրել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր փոխարեն կառավարությունում այլ անձի է տեսնում: 

«Այո, պարոն վարչապետը նոր դիրքում նոր խնդիրների մասով այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել: Ամեն գնով պահպանելու դիրքերը ցանկություն չկա, որովհետև մեր նպատակը ոչ թե ամեն գնով այդ դիրքում մնալն է, այլ նպաստելն է, որ խնդիրները լուծվեն: Ցանկացած նախարարի իրավասության մեջ չի մտնում՝ ուզո՞ւմ է մնալ դիրքում թե ոչ: Ազատում ու նշանակում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ»,- ասել է նախարարը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին