«Փաստինֆո»-ն գրում է. Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վթարից անմիջապես հետո արված լուսանկարներ է հրապարարակել այսօր, որոնցում, իր մեկնաբանությամբ, բացակայում են վթարի ենթարկված Նիվա մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները: Փաստաբանը, նաև հիշեցնում է, որ տուժող կողմի շահերի պաշտպան Մարատ Գինոսյանը երկու օր առաջ հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել էր, թե մեքենայի վրա առկա են եղել կողային հետդիտարկման հայելիներ:
«Արձանագրությունների մեջ, որոնք ինձ տրամադրվել են, բացակայում է որևէ նշում, որ դեպքի վայրից առգրավվել են կոտրված հայելիներ»,- ասում է Նիկոլայ Բաղդասարյանը, հավելելով. «Ավելին, հարվածը եղել է հետևից, և գրեթե բացակայում է 1 տոկոս հավանականություն, որ 2 հայելիներն էլ կոտրվեին»: Հրապարակված մեկ այլ նկարում էլ Նիկոլայ Բաղդասարյանը մատնացույց է անում ճանապարհի երթևեկելի հատվածում թափված մեքենայի յուղի հետքը և հետևյալ հարցադրումն անում. «Հնարավո՞ր է BMW մակնիշի ավտոմեքենայի յուղը թափվի բանուկ մասում, այլ ոչ թե՝ կողնակում, այն դեպքում, երբ վթարը տեղի է ունեցել կողնակում»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում