▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանը պատասխանել է Վովա Գասպարյանին

ՀՀ նախկին Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան- «Հանրային Ձայն»  կուսակցության պատվավոր  նախագահ Վարդան Ղուկասյան մենամարտը նոր փուլ է թեւակոխում:

Այս մասին գրում է ՆյուզՄեդիա.am-ը։ «Այսօր, դատարանում  Վ. Գասպարյանը իր դեմ հարուցված քր գործի առթիվ, երբ փորձում էր   մեկնաբանություններ հնչեցնել  գործի շրջանակներում, կրկին անգամ հիշատակեց ՌՈ  նախկին աշխատակից, նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի անունը, օդում շպրտելով հայտարարություններ` թե ինչու է Ղուկասյանը հեռացել Ոստիկանության համակարգից, երբ նույն Գասպարյանը զբաղեցնում էր ՀՀ Ոստիկանապետի աթոռը: 

Ի  պատասխան Գասպարյանի  հայտարարությունների,   Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաստաթուղթ , ուր  սեւը սպիտակով գրված է, որ 2014 թվականի հունվարի 21-ին, անձնական նախաձեռնությամբ, գրավոր զեկուցագրի հիման  վրա  ազատվել է ՀՀ Ոստիկանության ծառայությունից:

Ավելին,Վարդան  Ղուկասյանին տրված բնութագրի մեջ հստակ  նշվում է, որ 2013 թվականաի օգոստոսին, Վ. Ղուկասյանը նշանակվելով  ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնին, մասնակցել է մի շարք հանցագործությունների   բացահայտման  եւ հասարակական կարգի ապահովման  աշխատանքներին:

Վ. Ղուկասյանը, ծառայության ընթացքում խրախուսվել է ինչպես ՀՀ Պաշտպանության նախարարի, այնպես էլ ՀՀ Ոստիկանության պետի կողմից :

 Մեկնաբանությունները թերեւս ավելորդ են,. երբ խոսում են անհերքելի փաստերը»,- գրում է կայքը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին