▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանը քրեական կոալիցիա՞ է ձեւավորում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին  կրկին  ակտիվացել  է  Ամենափրկիչ  եկեղեցու  փողերի  յուրացման  հետ  կապված  պատմությունից  հետո  անկյուն  մտած  Վարդան  Ղուկասյանը,  ըստ  մամուլի  հրապարակումների`  նա  որդու  եւ  թիկնապահների  օգնությամբ  ծեծի  է  ենթարկել  իրենց  թաղի  մի  քանի  երիտասարդների,  որոնց  թվում  մի բռնցքամարտի մարզիչի:  Արդյոք  սա  նախընտրական ակտիվություն է Վարդանիկի կողմից, թե հանցագործ տեսակի սովորական  արտահայտություն, դժվար է ասել: Բայց վերջին օրերին բավական ակտիվորեն խոսվում է Գյումրիում քրեական կոալիցիայի ձեւավորման մասին:

Բնականաբար այն բանից հետո,  երբ եկեղեցու շինարարության գումարների գողության թեման ակնհայտ դարձավ Գյումրիում  (իսկ  գյումրեցիները  հավատացյալ  մարդիկ  են), Վարդան  Ղուկասյանը  սեփական  անձով  չի  կարող  մասնակցել  ընտրություններին,  քանի  որ  վերջնականապես  խայտառակված  է,  ուստի  նա  պետք է  իր  ռեսուրսներն  ուղղի  մեկ  այլ  մարդու  քաղաքապետ  դաձնելուն:  Ակտիվորեն  խոսվում  է, որ այդ մեկը ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն է, որը  հանդիպումներ  է  ունենում  տարբեր  շրջանակների  հետ  եւ  պարծենում,  թե Վարդանիկը  թիկունքիս կանգնած է:

Տեղյակ մարդիկ չեն բացառում նաեւ Վարդանի կողմից իր երբեմնի  թշնամի կլանից Գրիգորյան Մարտունին պաշտպանելը: Արդեն ասում են՝ կամուրջներ  են  գցված: Մնում է տեսնել, թե քաղաքապետ Սամվել Բալասանյանը կունենա՞ գյումրեցիներից այնքան  աջակցություն, որ կարողանա դիմակայել քրեական այս ալյանսին»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին