«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Գյումրիում եւ Վանաձորում այսօրվանից հանրահավաքներ իրականացնելու իր մտադրության մասին, ինչը մեզ հասած տեղեկություններով տեղական իշխանությունների շրջանակներում իրարանցման պատճառ է դարձել:
Ինչպես հայտնի է, համաժողովրդական շարժմանը միացել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ նրա անդամ ԱԺ պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հասցրել է Գյումրիում մասնակցել մի շարք հանրահավաքների եւ ելույթ ունենալ: Նույնիսկ համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Ղուկասյանը բացականչում է «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը:
Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ այսօր Գյումրիում կազմակերպված հանրահավաքին Ղուկասյանը չի մասնակցելու: Մեր աղբյուրը հայտնեց, որ նա ինչ–որ պատճառով շատ վախեցած է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում