▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանը` «Զապի» մասին.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի` «Զապի» կալանավորմանը, խորհուրդ տվեց հեռու մնալ այդպիսի բաներից:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ նրա որդին` Սպարտակ Ղուկասյանը, բավականին մոտ հարաբերությունների մեջ են Անդրանիկ Սողոյանի հետ: Ավելին՝ ըստ գյումրեցիների՝ տարիներ առաջ Վարդան Ղուկասյանը «երթուղային գիծ է տվել» Անդրանիկ Սողոյանին:

-Պարո՛ն Ղուկասյան, ինչպես եք վերաբերում Անդրանիկ Սողոյանի կալանավորմանը:

-Ով է Անդրանիկ Սողոյանը:

-Գյումրեցի օրենքով գող «Զապ»-ը, Դուք չե՞ք ճանաչում նրան:

-Ինձ այդ հարցերը մի՛ տվեք, ես այդ հարցերին չեմ պատասխանում:

-Ինչո՞ւ, ճիշտ չէ՞, կամ արգելված է՞ «օրենքով գողերի» մասին խոսելը: Ըստ գյումրեցիների՝ Դուք եւ Ձեր որդին իր հետ շատ մտերիմ հարաբերություների մեջ եք:

-է՛,  խելք հավաքե՛ք, գարուն է, (շփոթմունք չկա. Ղուկասյանի կարծիքով՝ դրսում այժմ գարուն է,- խմբ.) ախր դա ձեր ինչ գործն է, այդպիսի բաներից հեռու մնացե՛ք, դա ձեր ինչ խելքի բանն է: Մեկն այդ մարդուն է սիրում, մեկը պովրություն է սիրում, մեկը միլիցություն, ախր դա քեզ ինչ: Ամեն մարդ իր ճանապարհը գտել է: Հիմա այդ մարդը այդ ճանապարհով է գնում, թող կանաչ ճանապարհ լինի, մեկը բաքսյոր է, թող բաքսյոր լինի, հիմա ձեր ինչ գործն է, կամ իմ ինչ գործն է: Ինչքան գյումրեցի կա, ես իրենց ցավը տանեմ բոլոր ոլորտներում: Հաջողությո՛ւն ձեզ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւանի Խորենացի փողոցում ձերբակալեցին «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին կամ նույն ինքը՝ «Զապ»-ին: Նոյեմբերի 1-ից Անդրանիկ Սողոյանը պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: 2013թ. փետրվարի 28-ին Չեխիայի Հանրապետության դատարանը Անդրանիկ Սողոյանին հեռակա դատապարտել է 22 տարվա ազատազրկման: Նրան մեղադրում են սպանութուն եւ շորթում («ռեկետ») կատարելու մեջ: 2014-ի հոկտեմբերի 20-ին նրա նկատմամբ տրվել էր եվրոպական կալանքի սանկցիա եւ հայտարարվել միջազգային հետախուզում:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին