Դիտեք նաև՝
USArmenianews.com-ը գրում է․ «Չնայած գործադրած ջանքերին՝ կարծես չի հաջողվում հասնել արդարության լիարժեք հաղթնակին կամ այդ հաղթանակն այնքան է արհեստականորեն ձգձգվում, որ անհասկանալի է արդեն՝ ինչ է իրականում տեղի ունենում: Մինչդեռ Վարդան Ղուկասյանի վիճակը գնալով վատանում է, նրա ֆիզիկական գոյությունը հայտնվել է սպառնալիքի տակ, ինչը հրատապ է դարձնում հանրային աջակցման խնդիրը: Այդ հանրային աջակցությունը, իհարկե, կա, բայց այն ավելի շատ ու ավելի շուտ վիրտուալ բնույթի է, մինչդեռ այն գործնականում կարող է իմաստ ունենալ միայն այն դեպքում, եթե վիրտուալ տիրույթից տեղափոխվի իրականություն:
Պետք է ոչ միայն խոսել, ստատուսներ գրել և այլն, այլ՝ ասենք, մասնակցել Վարդան Ղուկասյանին ի աջակցություն կազմակերպվող ցույցերին նույն ԱՄՆ-ում: Այդպես ցույց կտրվի, որ նա միայնակ չէ, որ հանրային լուրջ աջակցություն ունի: Եթե պարզ քայլերի օգնությամբ կարելի է խնդիր լուծել, ինչո՞ւ հապաղել, ինչո՞ւ են մարդիկ ծուլանում կամ, ինչպես ասում են, հարցն ականջի հետև գցում: Գուցե պասիվության պատճառը հիասթափությունն է, բայց իրավիճակն այնքան օրհասական է, որ հիասթափվելու ժամանակ չկա, այլ կա նոր լիցքերով լիցքավորվելու ու պայքարի դուրս գալու անխուսափելիություն, քանի որ հակառակ պարագայում կարող է տեղի ունենալ անդառնալին:
Միևնուն ժամանակ պետք է գիտակցել, որ տվյալ պայքարը միայն Վարդան Ղուկասյանին առնչվող պայքար չէ, այլ պայքար է բոլորի համար, քանի որ եթե Ղուկասյանին են նման փորձության ենթարկում հայաստանյան վայ իշխանությունները, ապա նշանակում է, որ վաղը հարվածի տակ կարող են հայտնվել բոլոր նրանք, ովքեր կարող են խոսել կամ խնդիրների մասին բարձրաձայնել:
Ոչ մի պայքար հեշտ չի լինում ոչ մի երկրում, բայց եթե այդ պայքարն արդար է, այն անխուսափելիորեն իր նպատակին է հասնում, ուղղակի միակ խնդիրը պայքարի շարունակականության ապահովումն է, դրա տեմպի պահպանումն ու պայքարողների սկզբունքայնությունը, որը չպետք է երերա և որևիցե պարագայում»:
Հեղինակ՝ Գ.Մանուկյան
Դիտեք նաև՝