▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանի թալանի չափերը ստանում են թվային արտահայտություն

Վարդանիկի թալանի չափերը վերացական մեծքություններից մա՜նրից ստանում են թվային արտահայտում։ «Հայկական ժամանակը» հրապարակել է, թե ՄԵՆԱԿ կողծ ասֆալտապատման վրա էս ստորը ինչքան փող է թալանել բյուջեից՝ 440 միլլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 1 ՄԻԼԼԻՈՆ ԴՈԼԱՐ։ Կրկնում եմ, սա մենակ մի հոդվածն է, որովհետև գյումրու քաղաքապետարանի բյուջեն մենակ ասֆալտապատման համար նախատեսված ծախսերից չէ բաղկացած։ Կա նաև աղբահանում, քաղշինարարություն, հողատարածքներ, աղետի գոտու վերականգնման ծախսեր...

Հիմա ինձ հետաքրքիր ա, թե մեր ոստիկանությունն ու իրավապահ մարմինները էդքան պլոճիկ կունենա՞ն, որ Վարդանիկին ձերբակալեն, որովհետև անգամ եթե մենակ էս մի հոդվածով գողություն արած լինի, իսկ ես ավելի քան վստահ եմ, որ էս երևի ամենահամեստ մասն ա նրա 18-ամյա թալանի, միևնույն է, այն ավելի քան բավական է, որպեսզի Վարդանիկ տմարդը բավականին երկար ժամանակ անցկացնի ճաղերի հետևում։
Դե ջեզ տեսնեմ, իրավապահներ...

Գրառումը «Ձկան Աչք» բլոգից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին