Կալիֆորնիայում, «Հանրային Ձայն» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի բնակության հասցեի մոտից, հունվարի 3-ին ոստիկանները կալանավորել են 4 հոգու։
Asekose.am-ի աղբյուրը նշում է, որ նրանք մեղադրվում են ապօրինի զենք-զինամթերք կրելու ու սպանության փորձի համար։
Նշենք, որ, ըստ մեր աղբյուրի, սա նման երկրորդ դեպքն է․ 2023-ի դեկտեմբերի 17-ին նույն հասցեից, նույնպես սպանության փորձի մեղադրանքով, կալանավորվել է Պերուից անօրինական ԱՄՆ ներգաղթած՝ 1992 թվականին ծնված, նախկինում դատված Ջիմի Հերմանդեսը։
Հավելենք, որ ըստ Asekose.am-ի աղբյուրի, Վարդան Ղուկասյանը վստահ է, որ երկու դեպքերում էլ՝ հետքերը տանում են Հայաստան։