Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Երեկ ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ու քվեարկության շրջանակներում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնի է, ԵԼՔ-ն ու Ծառուկյան դաշինքը դեմ են քվեարկել նախագծին, ավելի ճիշտ` հայտարարել էին, որ դեմ են, սակայն, ինչպես ասում են, գյուղ չկա, որ շուն չլինի: Էլեկտրոնային քվեարկության ժամանակ պարզ է դարձել, որ կողմ քվեարկողների մեջ է եղել նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Վերջինս, սակայն, կտրականապես հերքում է իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքներն ու մեղադրում լրատվամիջոցներին իր իսկ լեզվով ասած «մուտիտներ» անելու մեջ: Դե ինչ, հարգարժան պարոնը երևի թե այդպես էլ չհասկացավ, որ լրատվամիջոցների հետ, ինչքան էլ նրանք երբեմն չափն անցնեն, չպետք է թարսվել, չպետք է հաթաթա տալ ու թշնամանալ ու առավել ևս այդ տոնով խոսել: Չի բացառվում, որ անտեղյակ է եղել, սխալ կոճակ սեղմել, իհարկե, մեղա քեզ տեր Աստված, բայց ոչ մի կերպ հասկանալի չէ այս բայղուշությունը՝ լրագրողների վրա ամեն ինչ բարդելու ու ղալմաղալ անելու: Լավ, այ մարդ, դժվա՞ր է ասել՝ սխալմունք է տեղի ունեցել, մանավանդ որ դա ո՛չ մենք ենք հնարել, ո՛չ լրագրողները, ո՛չ էլ ինչ-որ ուրիշ մեկը, էլեկտրատախտակն է այդպես ցույց տալիս:
Մի խոսքով՝ Վարդան Ղուկասյանն անտանելի պատգամավոր է, ու համոզված ենք՝ դեռ ոչ մեկ անգամ է հայտնվելու սկանդալների կիզակետում: Մարդկանց երբեմն թվում է, թե ուղղակի նրան դուր է գալիս այդ չարաբաստիկ տղայի կերպարը: