▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարդապետի լռությունը». նոր ֆիլմ՝ նվիրված Կոմիտասին

 

Blognews.am-ը գրում է. «Կոմիտասը լռեց, որ աշխարհը մի օր խոսի...». ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Շարմ Հոլդինգ»-ի մասնակցությամբ ներկայացնում են Վիգեն Չալդրանյանի խաղարկային լիամետրաժ ֆիլմը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի հիշատակին:  «Վարդապետի լռությունը» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա դեկտեմբերի 25-ին։ Այն ներկայացնում է Կոմիտասի մեծ լռությունը 1915-ից հետո։ 
«Վարդապետի լռությունը» ներկայացնում է Կոմիտասի Մեծ Լռությունը եղերական 1915-ից հետո... Ֆիլմի հերոսը՝ Էդգար Նովենցը, ժամանակակից ճանաչված գրող է, համալսարանի մամուլի տեսության և պատմության ամբիոնի դասախոս: Նա մտասևեռված է  «Վարդապետի Լռությունը»  վեպի ստեղծման վրա. սյուժեին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով հերոսն անցնում է իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆի հոգեբուժարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին