▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդենիսի տարածքից անհետ կորած զինվորի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա. զինծառայողին շարունակում են որոնել

Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի մասին դեռ որևէ տեղեկություն չկա, որոնողական աշխատանքները շարունակվում են:

/filemanager/uploads/Zinvor.jpg

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է  Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

Նա նշել է, որ կարող է հայտնել միայն, որ զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, սակայն այլ տեղեկության չի տիրապետում:

Հիշեցնենք, որ արդեն քանի օր է, ինչ Վարդենիսի տարածքից ժամկետային 18-ամյա զինծառայող է անհետացել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին